Մեր մասին

«ԱԷՍ Թրեյդ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունը մասնագիտացված է մետաղապլաստե պրոֆիլների, պատուհանագոգերի եւ կցամասերի արտադրության ոլորտում, որոնք էլ շուկայում ներկայացված են «Solberg», «Smartline», եւ «Goodline» ապրանքային նշաններով: Արտադրության մեջ օգտագործվում է բացառապես էկոլոգիապես մաքուր հումք, իսկ գործարանը համալրված է եվրոպական եւ ամերիկյան ստանդարտներին համապատասխան նորագույն սարքավորումներով:

 

Պրոֆիլների լամինապատման համար օգտագործվում են աշխարհում լավագույնները համարվող՝ հարավկորեական LG Hausys բարձորակ ժապավենները: Արդյունքում պրոֆիլները ձեռք են բերում բարձր կայունություն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, դե իսկ գունային բազմազանությունը թույլ է տալիս սպառողին պրոֆիլները համադրել հետաքրքիր եւ ինքնատիպ դիզայներական լուծումների հետ:

 

Որակը խստորեն վերահսկվում է արտադրական բոլոր փուլերում՝ մատակարարվող հումքից մինչեւ պահեստավորում եւ տեղափոխում։ Արտադրական գործընթացներում ներդրված են գերմանական նորագույն եւ առաջատար տեխնոլոգիաներ։

 

Պատրաստի արտադրանքը պարբերաբար անցնում է լաբորատոր փորձաքննություն, համապատասխանում է ГОСТ 30673-2013 պահանջներին։

 

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Մեր առաքելությունը համակարգաստեղծ գործունեությունն է, ապահովելով  ոլորտի 500-600 կազմակերպությունների անհրաժեշտ նյութերով՝ մետաղապլաստ պրոֆիլներ, ֆուրնիտուրաներ, այլ կցորդող դետալներ։