ԱԷՍ ԹՐԵՅԴ 10 ԱՄՅԱԿ

ԱԷՍ ԹՐԵՅԴ 10 ԱՄՅԱԿ

Դեկտեմբերի 16–ին հանդիսավորությամբ նշեցինք մետաղապլաստ (ՊՎՔ) պրոֆիլներ և պատուհանագոգեր արտադրող, Հայաստանում և արտերկրում իր որակով հայտնի, մեր խմբի մեջ գտնվող,  ԱԷՍ Թրեյդ ընկերության հիմնադրման 10 ամյակը։ Ստեղծման օրվանից ընկերությունն անցել է դինամիկ զարգացման բոլոր փուլերով՝ համալրվելով նորագույն տեխնոլոգիաներով և վերջին  սերնդի սարքվորումներով։ Եթե մինչ այդ ՊՎՔ պրոֆիլների 80%-ը ներմուծվում էր իսկ 20%-ն արտադրվում էր ՀՀ–ում, ապա հետագայում այդ համամասնությունը փոխվեց՝ ի օգուտ տեղական արտադրողի։ ԱԷՍ Թրեյդ ընկերությունը շուկային հայտնի է իր 3 բրենդներով՝ 3 խցիկանի GOODLINE, 4 խցիկանի, 60 մմ SMARTLINE և 5 խցիկանի, A դասի, 70մմ   SOLBERG  ՊՎՔ պրոֆիլներով և պատուհանագոգերով։

Շնորհավորում ենք անձնակազմին և ցանկանում նորանոր բարձունքներ ՀՀ տնտեսության զարգացման և արդիականացման ճանապարհին։


26 Դեկտեմբերի 2023, Երեքշաբթի | 2159